Սյունեն Գորիսի «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սան է, 7 տարեկանից հաճախում է պարի դպրոց։
Համահայկական ամառային 8-րդ խաղերին սպորտային պարերի մրցույթում 14-ամյա սյունեցի Սյունե Ստեփանյանն արժանացավ 3-րդ մրցանակային տեղին՝ բրոնզե մեդալին։ Սյունեն Գորիսի «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սան է, 7 տարեկանից հաճախում է պարի դպրոց։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի հիմնադիր եւ Սյունեի մարզիչ Վահե Մելքումյանը։ «Հավատում էի Սյունեի հաղթանակին, նույնիսկ սպասում էի ավելիին, բայց այս արդյունքն էլ գոհացուցիչ է»,-ասաց Վահե Մելքումյանը։