Նորընտիր նախագահի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Տեղեկությունը հայտնոըմ են Արցախի ԱԺ լրատվության վարչությունից։
Դավիթ Իշխանյանը թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։
Հավելենք, որ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։