Քաղաքացի է խեղդվել

Քաղաքացու դին հայտնաբերվել է լողափից 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա։

Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժայի հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:փ

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափերի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 08։50-ին, փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print