Ռուս խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել արցախցիներին

Խաղաղապահ զորախմբից հայտնել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` նախատեսված չէ ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում։

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ։ Այս մասին «ֆեյսբուքում» գրառում է կատարել Արցախի «Հեղափոխական» կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը՝ հրապարակելով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից ստացված նամակը։

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի համար նախատեսված չէ, որ ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցի, ինչպես նաև տարբեր ակցիաների ու հանրահավաքների անվտանգությունն ապահովի»,- ասված է ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարի տեղակալ Սոզոնովի նամակում։

Օսիպյանի խոսքով՝ սա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. «Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցն էլ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print