ՀՀ քաղաքացին փորձել է 2 կգ-ոց ոսկին տեղափոխել Թուրքիա

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցները բերման են ենթարկել Թուրքիա թռնող Հայաստանի 32-ամյա քաղաքացուն, որը պարանոցին եղել է երկու կիլոգրամանոց ոսկյա շղթա։

Ինչպես հայտնում է vnk.customs.gov.ru կայքը, տղամարդը «կանաչ» միջանցքով անցնելիս գրավել է մաքսավորների ուշադրությունը՝ նա շատ անհանգստացած է եղել և միևնույն ժամանակ եղանակին ոչ համապատասխան է հագնված եղել։

Բանավոր հարցաքննության ժամանակ ուղևորը տեսուչներին ասել է, որ շղթան 50,000 ռուբլով գնված և ամենօրյա կիրառման համար նախատեսված իր է։ Սակայն մաքսային փորձաքննությամբ պարզվել է, որ շղթան 99,9%-ով պատրաստված է 999 հարգի ոսկուց, իսկ արժեքը 9 մլն ռուբլի է։

Շղթան առգրավվել է: Տղամարդուն սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print