Նախարար Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ղեկավար կազմի հետ:
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին զեկուցել է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա անելիքների մասին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է լինել անհանդուրժող արատավոր բարքերի նկատմամբ և ջանք չխնայել` դրանք զինված ուժերից արմատախիլ անելու համար:
Անդրադարձ է կատարվել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
–