ՌԴ Մագադանի մարզի կենտրոնական շրջաններում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մագադանի շրջանում այս ամառ ձյուն է տեղացել արդեն երկու անգամ՝ հունիսին և հուլիսին։ Ձյան տեղումները տարածաշրջանում կտրուկ են լինում՝ փոխարինելով շոգ և չոր եղանակին: