Ծրագրի այս փուլում քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի այն աղքատ ու խոցելի ընտանիքներին, որոնք ճանաչվել են պարենային անապահով։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով եւ արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու տրամադրել սննդի աջակցության քարտեր։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Նախարարությունը տեսանյութի միջոցով իրազեկում է՝ ինչ է սննդի աջակցության քարտը, ում է տրամադրվում, ինչպես պետք է օգտագործել այն, որքան գումար է տրամադրվում ընտանիքին քարտի միջոցով, որտեղ կարելի է գնումներ կատարել։
Ծրագրի այս փուլում քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի այն աղքատ ու խոցելի ընտանիքներին, որոնք միասնական սոցիալական ծառայության կողմից կարիքների գնահատման արդյունքում ճանաչվել են պարենային անապահով։
Քարտը հնարավոր է օգտագործել միայն մթերային խանութներում սնունդ գնելու համար։
Քարտը պարունակելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, յուրաքանչյուր ամսվա համար մոտ 9000 դրամ։ Օրինակ` եթե ընտանիքը ունի 5 անդամ, ապա քարտին կփոխանցվի մոտ 45 հազար դրամ։ Այդ գումարը կարելի է օգտագործել մաս–մաս կամ միանվագ։
Քարտը հնարավոր է օգտագործել ցանկացած մթերային խանութում, որտեղ կա անկախնիկ գնում կատարելու հնարավորություն։
Եվ վերջում նախարարությունը զգուշացնում է` քարտը չի կարելի փոխանցել այլ անձանց։