Բուժառուներից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: