Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Միացյալ Նահանգները սպասում է Վաշինգտոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի այցին, սակայն այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
«Ես չինական ներկայացուցիչներին հնարավորություն եմ տալիս, որ իրենք ասեն իրենց մասնակցության մասին։ Բայց մենք սպասում ենք, որ նա կայցելի ԱՄՆ և հանդիպում ունենա պետքարտուղարի հետ»,- ասել է Միլերը։
Նրա խոսքով՝ ինքը տեղեկություններ չունի կոնկրետ ժամկետների վերաբերյալ։ «Ժամկետները դեռևս հստակ չեն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
–