Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը: Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Կառավարության շենքի դիմացից 14 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այսօր առավոտից Կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախյան պատերազմի մասնակիցները։
–