«Խաչակիրներ» ջոկատի անդամներն արդեն Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ են, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Արցախի համար հումանիտար օգնությունով լի բեռնատարները, հայտնում է Sputnik Արմենիան։
Ջոկատի տղաներից մեկն ուղիղ եթերով հայտնում է, որ ոստիկանները փակել են իրենց ճանապարհն ու չեն թողնում առաջանալ դեպի Լաչինի միջանցք։
«Ժողովուրդ ջան ոստիկանները փոխանակ մեզ միանան, չեն թողնում առաջ գնանք։ Մենք մեծ քանակությամբ արդեն ստեղ ենք, մի բանի համար ենք այստեղ` սնունդը պետք է հասցնենք Արցախի երեխաներին։ Մեզ ավելի շատ մարդ է պետք, միացեք ժողովուրդ ջան»,– ասաց ջոկատի ներկայացուցիչը։