«Գազպրոմ Արմենիա»-ն կրկին զգուշացնում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի անունից կրկին կեղծ տեղեկություններ են տարածվում, հայտնում են ընկերությունից։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են հերթական կեղծ տեղեկությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում և որևէ առնչություն չունեն ՓԲԸ-ի հետ»,–նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը և հարթակները քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսեր ձեռք բերելու, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print