Ստեփանակերտում ջրի սակավություն է առաջացել

Արցախի մայրաքաղաքում ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով, որոնք աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով։

Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում ջրի սակավություն է առաջացել: Տեղեկությունը հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունը։

«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print