Նախկին դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին

Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել էր Կոտայքի և Արմավիրի մարզի դատախազներին։

Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

Ըստ լրատվամիջոցի` երեկ Գրիգորյանը ՀՀ վարչական դատարան է դիմել անվավեր ճանաչելու համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` հուլիսի 13-ի որոշումը, որով ինքն ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք` գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել էր ոչ միայն Գրիգորյանին, այլև Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print