Միլլերը Բաքվին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Միլլերը:

Նշենք, որ հուլիսի 23-ին Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի Ժողովրդավարություն և բարգավաճում կուսակցության առաջնորդ Գուբադ Իբադօղլուն, իսկ հաջորդ օրը ձերբակալվել։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։ Իբադօղլուն հերքել է մեղադրանքները և ասել, որ իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:

Ավելի վաղ The Washington Post-ի ամերիկյան հրատարակությունը օգոստոսի 6-ի հոդվածում սուր քննադատության է ենթարկել պաշտոնական Բաքվին ընդդիմադիր քաղաքական գործչին հետապնդելու համար։ «Իբադօղլուի մեղադրանքները անհեթեթ են, իսկ կալանավորման իրական պատճառը կապված է Մեծ Բրիտանիայում ադրբեջանցի մասնագետներ պատրաստող կրթական հիմնադրամի ստեղծման հետ։ Իբադօղլուն հանդես է եկել արտերկրում գտնվող ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքը բռնագրավելու և այդ միջոցները նշված հիմնադրամին փոխանցելու նախաձեռնությամբ»,- ասված է հրապարակման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print