Հաջիևի խոսքով՝ զեկույցը խեղաթյուրում է երկրի իրական իրավիճակը և ներկայացնում է լուրջ փաստական, իրավական և բովանդակային սխալներ։
Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը չհիմնավորված մեղադրանքներ է պարունակում։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Զեկույցը կողմնակալ բնույթ ունի և խեղաթյուրում է երկրի իրական իրավիճակը և ներկայացնում է լուրջ փաստական, իրավական և բովանդակային սխալներ», – ասել է Հիքմեթ Հաջիևը:
Հիշեցնենք՝ Լուիս Մորենո Օկամպոն Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին զեկույցում նշել էր, որ շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է՝ խմբի ոչնչացմանն ուղղված կենսապայմանների պարտադրման միջոցով։