Հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։
Լեհաստանը ծրագրում է մոտ 10 հազար զինվոր տեղակայել Բելառուսի հետ իր արևելյան սահմանին։ Հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը, գրել է Euronews-ը։
«Մոտ 10,000 զինվոր, որոնցից 4,000-ը անմիջականորեն ներգրավված կլինեն սահմանային ոստիկանության աջակցության գործողություններում, իսկ մյուսները՝ 6,000-ը՝ որպես ուժեղացում»,- ասել է Մարիուշ Բլաշչակը Լեհաստանի հանրային ռադիոյին։
Երեկ նախարարը հայտարարել էր, որ երկու շաբաթվա ընթացքում 2 հազար զինվոր կտեղափոխվի սահմանն ամրապնդելու համար՝ միանալով տարածքում արդեն տեղակայված ուժերին:
Լեհաստանի սահմաններին սադրանքի մտավախությունները մեծացել են՝ ռուսական «Վագներ» խմբավորման հազարավոր վարձկանների՝ Բելառուս ժամանելուց հետո:
—