Հայաստանը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։
«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն այն աստիճանի է ծավալվել, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները։
«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ պաշտոնական Բաքվին կոչ անելով ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից։
–