Լուսնի մակերեսին բարեհաջող վայրէջքի դեպքում սարքը կուսումնասիրի լուսնային հողը՝ ջրի հետքեր փնտրելու համար:
«Ռոսկոսմոս»-ն արձակել է «Լունա 25» տիեզերանավը, որը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա։ Արձակումն իրականացվել է Ռուսաստանի Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանից։ Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին տիեզերանավն է, որն արձակվել է Լուսին։
Արձակումից հետո տիեզերանավը, ըստ թռիչքի պլանի, պետք է օգոստոսի 21-22-ը վայրէջք կատարի Լուսնի հարավային բևեռի շրջանում, գրում է rbc.ru-ն։
Լուսնի մակերեսին բարեհաջող վայրէջքի դեպքում սարքը կուսումնասիրի լուսնային հողը՝ ջրի հետքեր փնտրելու համար: Լուսնային մոդուլը կշռում է 1750 կգ և հագեցած է արևային մարտկոցներով և ռադիոիզոտոպային էներգիայի աղբյուրով։
«Լուսին-25»–ն առաջին կայանը կդառնա, որը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի Հարավային բևեռի տարածքում, որը տեղանքի բարդ ռելիեֆ ունի։ Նախորդ բոլոր կայանները վայրէջք են կատարել հասարակածային գոտում։
Հուլիսի 14-ին Հնդկաստանն արձակել է իր լուսնագնացը, որի վայրէջքը նախատեսված է 2023 թվականի օգոստոսի 23-ին։
–