Ուկրաինայում զինկոմիսարիատների բոլոր մարզային պետերը կազատվեն աշխատանքից

Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը․ Զելենսկի։

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է զինկոմիսարիատների բոլոր մարզային պետերին աշխատանքից ազատելու որոշման մասին. «Նրանք, ովքեր կցանկանան ուսադիրները պահել, կուղարկվեն կռվելու, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն մարդիկ, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին»:

«Մեր որոշումը. ազատում ենք բոլոր մարզային զինկոմիսարներին։ Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչու են ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ պետական դավաճանություն։ Բայց այն զինվորականները, ովքեր անցել են ճակատով կամ չեն կարող լինել խրամատում, քանի որ կորցրել են իրենց առողջությունը, կորցրել են վերջույթները, բայց պահպանել են իրենց արժանապատվությունը և ցինիկ չեն, նրանց կարելի է վստահել այս համակարգը»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print