Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Եշիլյուրտ շրջանում:
Թուրքիայի արևելքի Մալաթիայի նահանգում միանգամից 4,8 և 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել: Տեղական ժամանակով ժամը 16:39-ին և 16:40-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Եշիլյուրտ շրջանում: Երկրաշարժի օջախը եղել է մինչև 7 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:
–