Սեւանում ջրահեղձ է եղել Ուկրաինայի դեսպանի խորհրդականը

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Երեկ Սևանան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել, հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին։ Հայտնել են, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Shamshyan.com–ի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print