Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Օգոստոսի 14-ին, ժամը 10։01-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ` Թ. Գ., ծնված 2002 թ.) և «KamAZ» (վարորդ՝ Ս․ Կ․, ծնված 1978 թ.) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes Sprinter» ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Մ․-ին (ծնված 1998 թ․) պատգարակով դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
–