Ուկրաինայի մի շարք բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել

«Հակառակորդը գիշերը երեք անգամ հարձակվել է Օդեսայի շրջանի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքերի երկու ալիք»։

Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի մի շարք այլ բնակավայրերում երկուշաբթի գիշերը օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գիշերը հետ է մղել հարձակման երեք ալիք Օդեսայի վրա. ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք և ութ «Կալիբր» տեսակի հրթիռ,  հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։

«Հակառակորդը գիշերը երեք անգամ հարձակվել է Օդեսայի շրջանի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքերի երկու ալիք, ընդհանուր առմամբ 15 միավոր և «Կալիբր» տեսակի ծովային ութ հրթիռ։ Բոլոր հարձակումները հետ են մղվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

Հրթիռի բեկորները վնասել են Օդեսայի կենտրոնում գտնվող հանրակացարանային մի շենք, ինչպես նաև մի սուպերմարկետ։ Երկու օբյեկտներում էլ հրդեհ է գրանցվել։ Տուժել է սուպերմարկետի 3 աշխատակից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print