Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։
ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՊԲ կողմից շփման գծի մոտ ռազմական տեխնիկա տանելու մասին տեսանյութը։
«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:
Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
–