Տոնավաճառին ներկայացված են լինելու ՀՀ Սյունիքի մարզի 20-ից ավել մասնավոր ընկերություններ:
Oգոստոսի 18-ին, ժամը 12։00-16։00, ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի կունենա «Աշխատանքի տոնավաճառ»։
«Աշխատանքի տոնավաճառ»-ը կազմակերպվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախաձեռնությամբ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի հետ:
Տոնավաճառին ներկայացված են լինելու ՀՀ Սյունիքի մարզի 20-ից ավել մասնավոր ընկերություններ:
«Աշխատանքի տոնավաճառ»-ի ընթացքում անցկացվելու է նաև «Կարիերայի պլանավորում և անհրաժեշտ հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց և գյուղատնտեսական մասնագիտություններին բնորոշ պրակտիկ գործողությունների ցուցադրություն:
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
–