Արցախում կրկին հացի սղություն է արձանագրվելու

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները։

Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն, հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

«Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի: Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,–նշված է հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print