Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»։
Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները Մղչան գյուղում կիլոգրամներով թմրանյութ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
64-ամյա տղամարդու տան բակում ու ջերմատանը հայտնաբերվել են կանեփի մշակված 480 բույս, 4 պարկ՝ լցված կանեփի չորացված զանգվածով, ընդհանուր մոտ 28 կիլիգորամ քաշով։
Բացի այդ, ըստ ոստիկանության՝ տղամարդը ներկայացրել է զիպ փականով պոլիէթիլենային 27 փաթեթ՝ ընդհանուր 750 գրամ չորացված զանգածներով, և 13 փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածներով քվելի քան 7 գրամ, ծխախոտի գլանակներ և թղթե փաթեթ 7 գրամից ավելի կանեփանման զանգվածով, 4․82 գրամ սև կոշտ զանգված և 38 փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածներով։
«Նշանակվել են փորձաքննություններ, 64-ամյա տղամարդը ձերբնակալվել է և տեղափոխվել է նախաքննական մարմին։ Օգոստոսի 10-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- հայտնել են ոստիկանությունից։
–