Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ

Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է  բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել են  46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ   Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ Ավանեսյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print