Ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություն։
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։
«Արցախի ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություն։
Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- նամակին կից ասված է կոնգրեսականի ֆեյսբուքի էջում։
–