ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային հեղինակավոր մրցանակի դափնեկիր

Մեծ պատիվ է, երբ նման միջազգային կարևորության միջոցառման բեմում հնչում են հայերեն ազգանուն և մեր երկրի անունը։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)՝ որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում են ԵՊՀ-ից:

«Մեծ պատիվ է, երբ նման միջազգային կարևորության միջոցառման բեմում հնչում են հայերեն ազգանուն և մեր երկրի անունը։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ համաշխարհային ցանցում բոլորը գիտեն՝ հայ գիտնականները նույնպես նմանատիպ աշխատանքներ են կատարում, և դրանց հեղինակները Երևանի պետական համալսարանն են ներկայացնում։

Առհասարակ նմանօրինակ միջոցառումները կարևոր են նաև ԵՊՀ միջազգայնացման տեսանկյունից»,- ասել է Կարեն Ղամբարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print