Օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևելյան` 2-3 մ/վ, 15-20-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 10-14 մ/վ, 18-19-ն ամպրոպի ժամանակ` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։

Երևանում` օգոստոսի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print