Ռուսական զորքերը ռմբակոծել են Լվովը

Բնակելի շենքերում կան ավերածություններ։

Ռուսական զորքերը ռմբակոծել են Լվովը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ հրթիռների մի մասը խոցվել է, սակայն եղել են նաև հարվածներ, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա։

«Բնակելի շենքերում կան ավերածություններ։ Այրվել են վերին հարկերը։ Մենք մարդկանց տարհանում ենք։ Բոլոր ծառայությունները տեղում են»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի խոսքով՝ հրթիռների բեկորներն ընկել են Պատոն և Կախովսկայա փողոցների բազմաբնակարան շենքերի վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print