ԵՄ առաքելությունը հերքում է ադրբեջանական կրակոցների թիրախ դառնալու լուրը

Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական կրակոցների թիրախ դառնալու մասին ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։

Թվիթերյան գրառման մեջ ԵՄ առաքելությունը նշել է. «ՀՀ–ում ԵՄ առաքելության ոչ մի դիտորդ կրակոցների թիրախում չի հայտնվել։ Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և զեկուցում են Բրյուսելին ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print