Գագիկ Ծառուկյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,  որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նրանք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 21-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print