ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը և հաստատել կրակոցների փաստը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է թվիթերյան միկրոբլոգի նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։

Ուղղված գրառման մեջ նաև նշված է, որ ԵՄ պարեկները չեն տուժել։

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր.

«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել: Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print