ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ընդգծվել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելու համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։   

Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել է ԼՂ շուրջ լարված իրավիճակի լիցքաթափման, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը։

Ընդգծվել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելու համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։   

«Նախարարները համակարծիք են եղել, որ այս ուղղությամբ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը հակաարդյունավետ են»,- նշված է ՌԴ ԱԳն տարածած հաղորդագրությունում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print