Առաջին չորս տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացիներին, 3,5:0,5 հաշվով՝ Անգլիային, 3:1 հաշվով՝ Սլովակիային, 1:3 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին։
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդների առաջին հավաքականին։
Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը եւ Նվարդ Հայրապետյանը։ Պարտություն կրեց Էրիկ Գասպարյանը։Առաջին չորս տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել ճապոնացիներին, 3,5:0,5 հաշվով՝ Անգլիային, 3:1 հաշվով՝ Սլովակիային, 1:3 հաշվով պարտվել էր Թուրքիայի թիմին։Առաջատարը Չինաստանն է, որը տարել է հինգ հաղթանակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները՝ չորսական հաղթանակ։6-րդ տուրում Հայաստանի թիմը կմրցի հունգարացիների հետ։Օլիմպիադայում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր։
–