Միևնույն ժամանակ, Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե երբ և ինչ պայմաններում է ցանկանում բանակցել։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պետք է հրաժարվի մեծ թվով «վիճելի տարածքներից», այդ թվում՝ Կիևից։
Նա այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Սթիան Յենսենի հայտարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի միանալու հնարավորությունը տարածքներից հրաժարվելու դիմաց։
«Կարծում եմ, որ լուծումը կարող է լինել այն, որ Ուկրաինան զիջի տարածքներն ու դրա դիմաց ստանա ՆԱՏՕ-ի անդամակցություն: Միևնույն ժամանակ, Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե երբ և ինչ պայմաններում է ցանկանում բանակցել»,- ասել էր Յենսենը նորվեգական Arendal-ում հրապարակային բանավեճի ժամանակ:
«Միակ հարցն այն է, որ իբր նրանց բոլոր տարածքները խիստ հակասական են: Եվ դաշինք մտնելու համար Կիևի իշխանությունները պետք է ստիպված կլինեն հրաժարվել նույնիսկ հենց Կիևից՝ Հին Ռուսիայի մայրաքաղաքից»,- գրել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ եթե նման սցենարը կյանքի կոչվի, ապա Ուկրաինայի մայրաքաղաքը «պետք է տեղափոխվի Լվով», և որ Լեհաստանը «պետք է համաձայնության գա այս տարբերակի շուրջ»։
–