Ֆրանսիան ԼՂ-ում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությանը հավելյալ 3 մլն եվրո կհատկացնի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վստահեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու հարցում լիարժեք մոբիլիզացիայի մասին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Կատրին Կոլոննայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վստահեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու հարցում լիարժեք մոբիլիզացիայի մասին։ Կոլոննան Միրզոյանին տեղեկացրել է, որ 3 միլիոն եվրո հավելյալ ներդրում կանեն «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությանը․

«Երկու երկրների նախարարները հիշատակեցին նաև Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) պարեկության ժամանակ հնչած կրակոցները։ Նախարար Կոլոնան իր մտահոգությունը հայտնեց այս միջադեպերի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնեց եվրոպական առաքելությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print