Արցախում հղի կին չի մահացել․ Արցախի ԱՆ

Լուրը չի համապատասխանում իրականությանը։

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ  չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print