Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անմիջապես վերականգնվի անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով.Նատալի Բրոդհերսթ

Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության բեռի արգելափակումը։

Լաչինի միջանցքի սահմանափակումները և ամբողջական շրջափակումը ավելի քան մեկ ամիս է՝ արդեն մարդասիրական ճգնաժամ է առաջացրել։ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն Ադրբեջանի կողմից շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանն աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի, որով կարող էր այդ վիճակը հիմնավորվել, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։

«Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության բեռի արգելափակումը, որը Հայաստանի իշխանություններն ուղարկել էին հուլիսին, որպեսզի այս իրավիճակի հետևանքները վերացնեին։ Նույնը վերաբերում է նաև ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որով խախտվում են միջազգային իրավունքի սկզբունքները. դա անընդունելի է։ Հաշվի առնելով մարդասիրական իրավիճակի ծանրությունը՝ Ֆրանսիան կոչ է անում, որպեսզի անվերապահորեն և անմիջապես վերականգնվի ապրանքների, մարդկանց և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը»,- նշեց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print