Շիրակի մարզի վթարի դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն. Արգիշտի Քյարամյան

«Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաեւ կասի, թե ով է մեղավոր: Արտառոց տվյալներ չկան»:

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի գործով մենք նաեւ վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե օրինակ՝ ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահումներ ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, բայց արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքներն իրավազոր են»,- ասաց Փաշինյանը:

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն եւ դրա արդյունքով կհասկանան՝ արդյոք կա խախտում, թե ոչ:

«Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաեւ կասի, թե ով է մեղավոր: Արտառոց տվյալներ չկան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print