Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է

Բռնության ենթարկված երեխայի շահերից ելնելով՝ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցցանցերում հայտնված տեսանյութը:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

«ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,- այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Նշենք, որ համացանցում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութ է տարածվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

Բռնության ենթարկված երեխայի շահերից ելնելով՝ ՀՀ ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցցանցերում հայտնված տեսանյութը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print