Երկրաշարժ Շորժա գյուղից 6կմ հարավ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print