Սյունիքի մարզում ամենաբարձրն են վարձատրվում

Ամենացածր միջին աշխատավարձը Շիրակի մարզում է։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ 2023 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությում միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 268,000 դրամ։ 2018 թվականից բնակչության աշխատավարձային եկամուտներն աճել են 35.4 տոկոսով։

 2021 թվականի տվյալներով մեր երկրում գրեթե բոլոր մարզերում աշխատավարձային եկամուտը ցածր է միջինից։ Միակ մարզը, որտեղ այս ցուցանիշը զգալի բարձր է ոչ միայն հանրապետության, այլև մայրաքաղաքի միջինից (224 815 դրամ), Սյունիքի մարզն է, որտեղ մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմում է 388 656 դրամ։

Սյունիքում տնտեսության ավելի քան 80 տոկոսը հիմնված է հանքարդյունաբերության վրա, իսկ խոշորագույն գործատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Իսկ ամենացածր միջին աշխատավարձը Շիրակի մարզում է՝ 123066 դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print