Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հայկական կողմում կորուստներ չկան։

Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 22- ին` ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք»,–ասվում է հաղորդագրության մեջ։։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print