Դեսպանությունը կբացվի արտգործնախարարի առաջարկով։
Հայաստանում առաջիկայում Բելգիայի դեսպանություն կբացվի։ Այս մասին տեղեկացրեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ դեսպանությունը կբացվի իր առաջարկով։
«Այս հզոր ժեստը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ենք տալիս մեր և Հայաստանի քաղաքական հարաբերություններին։ Բայց մեր կամքն է, որպեսզի մեր շփումներն էլ ավելի ամրապնդվեն թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական ոլորտներում»,- նշեց բարձրաստիճան պաշտոնյան։