«Շիրակը» նոր մարզիչ ունի

Անցած մրցաշրջանի մեկնարկից ակումբի նոր մարզիչը գլխավորում էր «Շիրակ-2»-ը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը նոր մարզիչ ունի։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սիրելի շիրակցիներ, հարգելի ֆուտբոլասերներ մեր ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է մեր ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ: Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:

Ավելի վաղ ակումբը հայտարարություն էր տարածել, որ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։




Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print